Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մեր սիրելի եգիպտացորենը

Մեր սիրելի եգիպտացորենը

Եգիպտացորենը երկրագնդի հնագույն բույսերից է: Առաջին անգամ այն աճեցվել է Մեքսիկայի տարածքում, հնագույն` մայաների եւ ացտեկների կողմից, մ.թ.ա. 5200 տարի առաջ: Եվրոպա ներթափանցել է՝ 15-րդ, իսկ Ռուսաստան` 17-րդ դարերում:

 

Եգիպտացորենի սերմահատիկներիմեջ բազմաթիվ օգտակար նյութեր եւ վիտամիններ կան, ինչպես` աղեր, կալիում, նիկել, մագնիում, երկաթ, ֆոսֆոր, կալցիում: Սպիտակուցները պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ լիզինը եւ տիպտոֆանը: Հարուստ է վիտամիներով` E, B, PP, B1, B2, ասկորբինաթթվով: 35% ճարպ է պարունակվում հատիկների մեջ:

 

Գիտնականները պարզել են, որ եգիպտացորենը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, ռադիոնուկլիդները, օրգանիզմը մաքրում է վնասակար նյութերից, որոնք ժամանակ առ ժամանակ հավաքվում են շլակների բջիջների մեջ:

 

Եգիպտացորենի կողրերը մեզ պաշտպանում են քաղցկեղից, սրտային հիվանդություններից եւ ժամանակից շուտ ծերանալուց: Հատկապես օգտակար է փոքր տարիքի երեխաների համար. նրանց օրգանիզմը հարստացնում է վիտամիններով եւ միկրոէլեմենտներով: Եգիպտացորենը գիտնականներն անվանում են քիմիական մինի-կոմբինատ: Իր վիտամինների քանակության եւ օգտակար նյութերի շնորհիվ խորհուրդ է տրվում ալերգիաներով տառապող մարդկանց, շաքարախտով հիվանդներին, նյութափոխանակության խնդիր եւ ճարպակալման հակում, աղեստամոքսային պաթոլոգիկ խնդիրներ ունեցողներին:

 

Ռուս գիտնականների համոզմամբ` եգիպտացորենի մեջ պարունակվող յուրահատուկ ճարպերը պարունակում են 80% չհագեցած թթուներ, որոնք խոլեստերինի քանակությունը կարգավորող նյութերի շարքին են դասվում: Դրանք միասին լուծվող միացություններ են առաջացնում` թույլ չտալով անոթների պատերին խոլեստերինի կուտակումը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ